«Երկու դեպքում էլ Հայաստանը ճիշտ է վարվել». Թորոսյանը՝ այժմ և 1999-ին Թուրքիային հումանիտար օգնություն առաջարկելու մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանը հիշեցրել է 1999 թվականի օգոստոսի 17-ին Թուրքիայի Իզմիթ քաղաքի մոտ (Ստամբուլից 90 կմ հարավ) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը, որին զոհ էր գնացել ավելի քան 17 հազար հոգի, և Հայաստանը այդ ժամանակ ևս հումանիտար օգնություն է առաջարկել, որը ուշացումով, սակայն ընդունել է Թուրքիան:

Նա նկատել է, որ հիմա էլ է եղել ավերիչ երկրաշարժ, և Հայաստանը կրկին օգնություն է ուղարկում Թուրքիա և Սիրիա։

Պատգամավորը նաև ընդգծել է, որ ինչպես 1999-ին, հիմա էլ Հայաստանը չունի պաշտոնական հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց երկու դեպքում էլ Հայաստանը ճիշտ է վարվել։

Գրառմանը կից Թորոսյանն անգլալեզու հղում է տեղադրել՝ մեկնաբանելով․ «1999-ին համացանցը շատ տարածված չէր Հայաստանում, այդ պատճառով անգլիալեզու հղում եմ տեղադրում»։