Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ և Թուրքիայի հարավ-արևելքում վերջին երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը և ռուս-ուկրաինական հակամարտության հետ կապված իրադարձությունները, որի մեկ տարին լրացավ այսօր:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ նպաստելու Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների վերսկսմանը։