6 զոհ, 11 տուժած. Արարատի մարզում բախվել է երեք ավտոմեքենա

6 զոհ, 11 տուժած. Արարատի մարզում բախվել է երեք ավտոմեքենա
6 զոհ, 11 տուժած. Արարատի մարզում բախվել է երեք ավտոմեքենա

Բախվել է երեք ավտոմեքենա. կան զոհեր և տուժածներ։ ԱԻՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 11 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Տուժածները՝ Ս. Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ. Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ. Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ. Ա.-ն (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Ն. Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Ս. Ա.-ն (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Ն. Գ.-ն (7 տարեկան, քաղաք Վայք), Ս. Ի.-ն (ծնված 1953 թ., քաղաք Երևան), Ռ. Հ.-ն (ծնված 1984 թ., գյուղ Երասխ), Ա. Մ.-ն (ծնված 2006 թ., քաղաք Արարատ) և Ֆ. Մ.-ն (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան) հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»: