Հայաստանը` մասամբ ազատ, Ղարաբաղը` արդեն ոչ ազատ

Հայաստանը` մասամբ ազատ, Ղարաբաղը` արդեն ոչ ազատ
Հայաստանը` մասամբ ազատ, Ղարաբաղը` արդեն ոչ ազատ

Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հունվարի 13-ին հրապարակել է «Ազատությունն աշխարհում» հերթական տարեկան զեկույցը, ըստ որի Հայաստանը նորից բնութագրվել է որպես մասամբ ազատ երկիր:
Քաղաքական ազատությունների ցուցիչով Հայաստանն այս տարի ստացել է վատագույն 7 միավորից 6 միավոր, քաղաքացիական ազատությունների ցուցիչով`4 միավոր:
Անցյալ տարվա զեկույցում Հայաստանի մասով առաջին ցուցիչը 5.75 էր, երկրոդը` 4:
Ըստ Freedom House-ի ցուցանիշների,  մասամբ ազատ են համարվում այն երկրները, որտեղ «կա կոռուպցիա, իրավական համակարգն ու օրենքի իշխանությունը թույլ են, կան էթնիկ եւ կրոնական խնդիրներ, եւ առկա է այնպիսի քաղաքական լանդշաֆտ, որում մեկ կուսակցությունն է իշխում` չնայած առկա որոշակի բազմակարծությանը»:

Մասամբ ազատ երկրների շարքում Հայաստանի հարեւաններն են Մոզամբիկը, Բհութանը, Բոլիվիան, Բանգլադեշը, Հասարակածայն Գվինեյան, Էրիթրեյան, Ֆիջին, Գվատեմալան:

Ի դեպ, առաջին անգամ Freedom House կազմակերպությունը փոխել է Լեռնային Ղարաբաղին հատկացված ցուցիչը`այն  մասամբ ազատ երկրների շարքից տանելով անազատ երկրների շարք, որտեղ հանգրվանել է նաեւ Ադրբեջանը:

Ղարաբաղին վերաբերող ցուցիչի փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ անցած տարվա մայիսին Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրություններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել:

© Medialab.am