Քննարկվել են տնտեսական և հումանիտար ոլորտներում հայ-վրացական համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Շարվաշիձեին:

ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և հույս հայտնել, որ դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական երկկողմ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքեր՝ զարգացնելու ինչպես տնտեսական, այնպես էլ հումանիտար ոլորտում առկա համագործակցություն պոտենցիալը: