Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ. Լևոն Սարդարյան

«Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը ձերբակալված չէ, առավել ևս՝ ձեռնաշղթաներով կամ հարկադրանքի այլ ձևերով բերման չի ենթարկվել և, առհասարակ, այս պահին իրավական որևէ կարգավիճակ չունի»,- տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը:

«Պարոն Սիմոնյանը՝ իր աշխատասենյակում խուզարկություն իրականացրած Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների հրավերով, գնացել է կոմիտե՝ բացատրություններ տալու: Ընդամենը: Խնդրում եմ դադարեցնել ապատեղեկատվության տարածումը՝ մի կողմից, իսկ մյուս կողմից շնորհակալ եմ իմ բոլոր այն գործընկերներից, որոնք զանգահարել են, տեղեկությունը ստուգել են և հետո են միայն հրապարակել այն»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: