Սահակ Հովհաննիսյանը 3-1 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբշամարտիկին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչև 23 տարեկանների Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում 63 կգ Սահակ Հովհաննիսյանը հաղթանակով է մեկնարկել` առավելության հասնելով ադրբեջանցի մրցակցի նկատմամբ:

Նա 3-1 հաշվով հաղթել է Զիյա Բաբաշովին: Ցավոք 1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 1-6 հաշվով զիջել է թուրք մարզիկ Իսմաիլ Չուլֆային:Այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: