Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ ԵԱ եզրափակիչ

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը 1:1 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Կարապետ Մանվելյանը մրցաշարում հաղթանակ էր տոնել նաև ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ: