Գիսանե Պալյանը՝ Հայաստանի այս տարվա Եվրատեսիլյան երգի մասին

«Էմփիրեյ» խմբի անդամ, երաժիշտ, կոմպոզիտոր, երաժշտագետ Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հատուկ երգի դուրս գալուց հետո անմիջապես չգրեցի կարծիքս, որ հասցնեմ “մարսել”, նոր գրեմ։

Անկեղծ ասեմ, առաջին անգամ լսելուց հետո, ընդհանրապես դուրս չեկավ, բայց ինչ-որ մոգական բան կա երգի մեջ ու մեեեծ էմոցիոնալ պաշար, որը և ցանկություն առաջացրեց նորից ու նորից լսել այն ու վերջապես մտնել այդ տրամադրության մեջ ու ընկալել այն ու հավանել այն….

Սա սովորական երգ չէ, սա գերէմոցիայի դրսևորում է, որը երաժշտական առումով ունի իր մեջ ժամանակակից երաժշտության բոլոր տենդենցները։
Սա անհատի ճիչն է, որը սուզվում է խորը հոգեբանական դեպրեսիայի մեջ ,և որը շատերս լուռ կրում ենք մեր մեջ.
” Oh, Lord, oh, pain, Panic attack!!!”……

Երաժշտական գունապնակը չափազանց խայտաբղետ է` հուզական ու նուրբ պիանոներից մինչև ագրեսիվ ռեփային ռեչիտատիվ, դրամատիկ կուլմինացիայից մինչև հայերեն խոսքի կատարյալ միաձուլում այս հայկականին ոչ բնորոշ վիճակին..
Ակամայից համեմատում եմ այս վիճակը XX-րդ դարասկզբի գրականության մեջ էկզիստենցիալիստների ստեղծագործությունների հետ, որոնց նպատակը հույզ, էմոցիա ու vibe-տրամադրություն ստեղծելն էր…

Կարծում եմ գործը ստացված է….
Մնում է միայն հաջող ելույթ մաղթել մեր մասնակցին…»։