Վլադիմիր Գասպարյանի առողջական վիճակը դատարանում վատացել է. շտապօգնություն է կանչվել. ՀԺ

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանությունը չարաշահելու համար

Հակակոռուպցիոն դատարանում այսօր քննվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործը: Նիստի ժամանակ Գասպարյանի առողջական վիճակը վատացել է, շտապօգնություն է հրավիրվել։Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:

Երբ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ գործով անցնողներից Վարդան Թունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, Գասպարյանը հայտնել է վատ ինքնազգացողության մասին, բարձրացել է նրա ճնշումը: Հրավիրվել է շտապօգնություն։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):