«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ գազի սակագինը քննարկելու համար. փոխվարչապետ . Տեսանյութ

«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ գազի սակագինը քննարկելու համար. փոխվարչապետ . Տեսանյութ
«Գազպրոմից» աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ գազի սակագինը քննարկելու համար. փոխվարչապետ . Տեսանյութ

Այսօրվա մեր էներգետիկ դիվերսիֆիկացիայի մակարդակն այնպիսին է. որ ցանկացած սցենարի դեպքում մեր ոլորտի պատասխանատուները լուծումներ կգտնեն։

Խորհրդարանում լրագրողներին ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում հնարավո՞ր է Հայաստանը էներգետիկ խնդիրներ ունենա։

«Տեխնիկական ռիսկեր, իհարկե, գոյություն ունեն և չի կարելի ասել, թե բացարձակ ռիսկեր չկան։ Դրանք միշտ կան և որևէ կապ չունեն մեր հարաբերությունների հետ կամ ընդհանուր աշխարհաքաղաքական հարաբերությունների հետ։ Բայց կան մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերը զսպում են, և ես կարծում եմ, որ վերջին իրադարձությունը ցույց տվեց, որ մեր էներգետիկ համակարգը տեխնիկապես բավարար հագեցված է, որպեսզի որոշակի տեխնիկական շոկեր չեզոքացնի»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Մհեր Գրիգորյանն ասաց, որ մոտ ժամանակներում «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու Հայաստան՝ սակագնի բաղադրիչները քննարկելու համար։ «Չեք պատկերացնի, թե ինչքան շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռևս ենթակա են քննարկման։ Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ դեռ որևէ բան հստակ չէ, սակագնի փոփոխություն կլինի՞, թե՝ ոչ։

Դիտարկմանը, թե ռուս փորձագետներն են ասում, որ 2020 թվականից Հայաստանի համար գազի գինը չի իջնելու, ավելին՝ բարձրանալու է, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Ես այդ փորձագիտական եզրակացությունների մեջ չեմ տեսել որևէ ֆունդամենտալ պատճառ»։ Մյուս հարցին, թե գազի գինը դեռ ցածր է մնում «Գազպրոմ» ընկերության խնայողությունների հաշվին, և դա որքան կարող է ձգվել, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, անվերջ չի կարող ձգվել, բայց արդյունավետության հաշվին սահմանի գնի թանկացումը պահպանելը սցենարներից մեկն է, որն, իհարկե, կրում է ժամանակավոր բնույթ»։ Ինչ վերաբերում է Իրանից ավելի մատչելի գազ գնելուն, դրա քաղաքական կամքին, փոխվարչապետն ասաց. «Մեր գործողությունները պետք է պայմանավորված լինեն նախևառաջ մեր հայրենակիցների շահերից և այդ իմաստով որևէ կաշկանդվածություն չպետք է լինի։ Ինչ վերաբերում է տեխնիկական և գնային բաղադրիչներին, իհարկե, պետք է բանակցվի»։ 

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում