Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ը աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։

Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ: 

Այս մասին տեղեկացնում է Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: