Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Եռաբլուր

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցելել են Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 27-ին, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։