Հայաստանում ներկայում քրեական հետապնդման է ենթարկվում 9 «օրենքով գող». Գլխավոր դատախազ

2022 թվականի ընթացքում արձանագրվել է քրեական ենթամշակույթին առնչվող հանցագործությունների 25 դեպք, նախորդ տարվա 14-ի դիմաց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Քրեական ենթամշակույթին առնչվող հոդվածներով քրեական հետապնդման է ենթարկվում 6 «օրենքով գող», ևս 3-ի նկատմամբ քրեական հետապնդում է ներկայացվել նախաքննության փուլում գտնվող վարույթներով։ Այս պահի դրությամբ նրանից 3-ը գտնվում են կալանքի տակ»,- ասաց Վարդապետյանը։