«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը: 

Հաղորդագրությունում ասվում է, որ խորը վշտով են հայտարարում «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի չեղարկման մասին:

Նշվում է, որ նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները: