Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այս պահին բանակցություններ են վարում Իջևանում ճանապարհ փակած ցուցարարների հետ: Տեղեկությունը Factor.am-ին է փոխանցել մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը:
Վերջինս նաև նշել է, որ բանակցություններին մասնակցելու համար Իջևան է ժամանելու նաև Տարածքային կառավարման և զարգացնան նախարար Սուրեն Պապիկյանը: Մեր տեղեկություններով Իջևան է մեկնել նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: