«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի կառույց է ապամոնտաժվել

«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի կառույց է ապամոնտաժվել
«Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի կառույց է ապամոնտաժվել

Սյունիքի մարզի «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցի տարածքում ապօրինի կառույց է ապամոնտաժվել:

Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մեր վերջին այցից հետո ապամոնտաժվեց այս «բուդկան»: Հասկանում եմ, որ երկար ժամանակ այն չէր ապամոնտաժվում տեղայնավարության, մտերմավարության և այլ սկզբունքներից ելնելով: Բայց ամեն վատ երևույթ ունի վերջ»,- գրել է նախարարը: