Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադարձել է տեղեկություններին, թե հաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը՝ դրանք որոկելով կեղծ:

«Անցած հանգստյան օրերին որոշ լրատվամիջոցներ եւ սոցցաների օգտատերեր վերարտադրում էին ֆեյսբուքյան կեղծ էջից տարածված մի հարցում՝ նպատակ ունենալով տպավորություն ստեղծել, թե իբր քաղաքային իշխանությունը պատրաստվում է բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը:

Հայտնում ենք, որ քաղաքապետարանը հանրային տրանսպորտի սակագնի փոփոխության հարց չի քննարկում։

Երեւանցիներին խնդրում ենք քաղաքապետարանի գործունեությանն առնչվող հարցերում հիմնվել պաշտոնական տեղեկատվության վրա»,- ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Հակոբ Կարապետյանը։