Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են՝ ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար:

Շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկված են ձնամաքրման աշխատանքների գործում: Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական ավտոճանապարհի Լիսագոր տեղամասում տեղ-տեղ դժվարանցանելի է: Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

Անխափան երթևեկելու համար վարորդներին հորդորում ենք օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր: