Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ

Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ
Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ

Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։ Այն ավտոմեքենայի բանալիների վրա անցկացնելու նպատակով, սրահում հանել է օղակը։ Առաջացած պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ:

Նշանակվել են պայթյունատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հաղորդագրությունը։