Մասիս Մայիլյանը նշանակվել է Արցախի արտգոծնախարար

Ես Մասիս Մայիլյանին նշանակել եմ Արցախի արտաքին գործերի նախարար, այսօր իր ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությոնյանը։

«Ես համագործակցության կոչ եմ արել, ինքը ընդունել է։ Հաշվի առնելով նրա ստացած ձայների քանակը, լինելով երկրորդ քաղաքական դեմքը պետք էր համագործակցել», -ասել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով Մայիլյանին համագործակցության համար։

Արձագանքելով քաղաքական առևտրի մասին հայտարարություններին, Հարությոնյանը ասել է․ «Քաղաքական առևտուր չենք արել, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մարտահրավերը, վտանգը, որ այսօր կա, համաձայնել ենք միասին ստանձնել երկրի կառավարումը»։