ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը երկրօրյա այց կկատարի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության Միջազգային անվտանգության և չտարածման բյուրոյի ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը հունիսի 26-27-ը կայցելի Հայաստան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում ավագ խորհրդական Ֆրիդմանը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտային փորձագետների հետ՝ քննարկելու Հայաստանի անվտանգ ու ապահով էներգետիկ ապագայի հարցում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարները։