«Արաքս» ապրանքանիշի թռչնամիսը համապատասխանում է սահմանված նորմերին․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-Ի արտադրական գործունեության կասեցումը (ՀՀ Արմավիրի մարզ): Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին «Արաքս Թռչնաֆաբրիկայի» արտադրական գործունեությունը կասեցվել էր հավի մսում հայտնաբերված խախտումների պատճառով։

«Վերստուգման ընթացքում վերցված թռչնամսի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել»,- ասվում է ՍԱՏՄ-ի այսօրվա հաղորդագրությունում: