Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով մեկ գիշերվա ընթացքում տուժել է շուրջ 80 ուժային

Շուրջ 80 ոստիկաններ և ժանդարմներ են տուժել հուլիսի 1-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 1-ին այս մասին Twitter-ի պաշտոնական էջում հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն:

«Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում յոթանասունինը ոստիկան և ժանդարմ է տուժել», – ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Հունիսի 27-ի առավոտյան ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները: Դրանից հետո Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել, որոնք շարունակվում են արդեն մի քանի օր։ Երիտասարդները հրկիզում են մեքենաները, ոստիկանության և իշխանությունների շենքերը ։ Մի շարք քաղաքներում ոստիկանական հատուկ ջոկատայիններ են տեղակայվել, գործի են դրվել զրահատեխնիկա և ուղղաթիռներ: