Արցախի ԱԺ նախագահը և պետնախարարը քննարկել են սոցիալ-տնտեսական խնդիրների մեղմման ուղղությամբ Կառավարության աշխատանքները

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը հանդիպել է պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի հետ։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, պետնախարարը ներկայացրել է Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները և  դրանք մեղմելու ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքները։Նշվում է, որ քննարկվել են նաև պարենային անվտանգությանը վերաբերող հարցեր, զրուցակիցներն անդրադարձել են պետական պահուստային միջոցների և հնարավորությունների բավարարվածության աստիճանին: