Սևանա լճում ավարտին է մոտենում կալցիումի անջատման գործընթացը

Սևանա լճում ավարտին է մոտենում կալցիումի անջատման գործընթացը
Սևանա լճում ավարտին է մոտենում կալցիումի անջատման գործընթացը

Հուլիսի 30-ի դրությամբ Սևանա լճում ավարտին է մոտենում կալցիումի անջատման գործընթացը, ուստի դեռևս առանձին հատվածներում նկատվում են փիրուզագույն երանգներ։

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի փոխնախարար իրինա Ղափլանյանը:

«Սևանում ջրի թափանցիկության առավելագույն դիտված արժեքը 3-3,5 մետր է, իսկ նվազագույնը՝ 1,5-2 մ, Փոքր Սևանում՝ առավելագույնը՝ 4,5 մ, նվազագույնը՝ 2-2,3 մ։ Հավանաբար աշնանը լիճը կծաղկի դիատոմային ջրիմուռներով, ինչը դիտվել էր անցած տարի ևս։

ԵՄ գործընկերների, տեղական և միջազգային մասնագետների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների և միջոցառումների նախնական ծրագրերը։

Արդյունքների մասին ընթացիկ կտեղեկացնեմ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է փոխնախարարը: