Մահացել է իտալացի աշխարհահռչակ երգիչ Տոտո Կուտունյոն

Կյանքից հեռացել է աշխարհահռչակ իտալացի երգիչ և կոմպոզիտոր Տոտո Կուտունյոն, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ 
Մենեջերի խոսքով՝ արտիստը մահացել է San Raffaele հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո, որը սրվել էր վերջին ամիսներին:

Տոտո Կուտունյոն ծնվել է 1943 թվականի հուլիսի 7-ին, երաժշտական իր հարուստ գործունեության ընթացքում հասցրել է սիրվել աշխարհի երաժշտասեր հանրության կողմից: