«Եռաբլուր»-ում շիրմաքարերը պղծելու դեպքով նյութերն ուղարկվել են Ռազմական ոստիկանություն. ՊՆ խոսնակ

«Եռաբլուր»-ում շիրմաքարերը պղծելու դեպքով նյութերն ուղարկվել են Ռազմական ոստիկանություն. ՊՆ խոսնակ
«Եռաբլուր»-ում շիրմաքարերը պղծելու դեպքով նյութերն ուղարկվել են Ռազմական ոստիկանություն. ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարությունը ստացել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերը պղծելու դեպքով ոստիկանությունից տրամադրված նյութերն ու ուղարկել Ռազմական ոստիկանություն։ Այս մասին Factor.am-ին ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք այդ նյութերը ստացել ենք և փոխանցել Ռազմական ոստիկանությանը։ Այս պահին այլ տեղեկություն չեմ կարող փոխանցել»,- ասել է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  է«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի մասնակից հերոսների շիրմաքարերը պղծվել են։ Այս մասին տեսանյութեր էին հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերը։