Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա․ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ որևէ կոնկրետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Կան նախնական համաձայնություններ և քննարկումներ»,- ասաց Միրզոյանը: