Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը
Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

Մարտի 1-ի գործի շրջանակում սպանության մեղադրանքով կալանավորված ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանն ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

«Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացված Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո «Ազատության» հարցին ի պատասխան Պետրոսյանը կրկին շեշտեց՝ մեղադրանքը չի ընդունում»,-տեղեկացնում է «Ազատությունը»։