Google-ը 14,000 օգտատերերի զգուշացրել է ռուսաստանյան APT28-ի թիրախավորված ֆիշինգային հարձակման մասին.Արթուր Պապյան

Լրագրող, բլոգեր, ՏՏ եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամերիկյան Google ընկերությունը ծանուցումներ է ուղարկել Gmail-ի ավելի քան 14,000 օգտվողի, զգուշացնելով, որ նրանք հանդիսացել են պետական հովանավորությամբ գործող հաքերային խմբի կազմակերպած ֆիշինգային հարձակուման թիրախ։

Եթե դուք վերջերս ստացել եք նման նախազգուշացում, կապվեք մեզ հետ Signal-ով՝ 094938363 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] հասցեով։ Մենք կօգնենք Ձեզ պարզել, արդյոք հարձակումը նպատակին հասել է, թե ոչ, ինչպես նաև խորհրդատվություն կտրամադրենք օգտահաշվի անվտանգությունը բարելավելու վերաբերյալ»։