Թուրքիայում դանակագործների ընտանիքը հայ վարպետից սովորած գործը փոխանցում է սերնդեսերունդ. ermenihaber.am

Թուրքիայի Սինոպ քաղաքում բնակվող Դիրիջանների ընտանիքը սերնդեսերունդ փոխանցում և պահպանում է հայ վարպետից սովորած դանակ պատրաստելու արվեստը։

53 տարեկան Ջելիլ Դիրիջանն արդեն շուրջ 45 տարի զբաղվում է դանակագործությամբ։ Նա այդ արվեստը սովորել է իր պապից, իսկ պապն էլ իր հերթին՝ հայ վարպետից։

«1942թ․ մեր ընտանիքի փեսա Մուզաֆեր Հյուներթաշն աշխատելու նպատակով Ստամբուլ էր մեկնել։ Այնտեղ նա աշխատում է մի հայ վարպետի մոտ։ Ավելի ուշ պապս ու ընտանիքի այլ անդամներ էլ էին գնացել նրա մոտ։ Մինչև 1959թ․ այնտեղ դանակ են սարքել։ 1959թ․ պապս վերադարձել է Սինոպ, և այստեղ սկիզբ է առել դանակի արտադրության մեր պատմությունը»,- պատմում է վարպետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: