«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով. ցուցակում հայտնի դեմքեր կան

«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով. ցուցակում հայտնի դեմքեր կան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը  ընտրություններին մասնակցում է «Իմ քայլը» դաշինքով, որի կազմում ընդգրկված են ՔՊ-ն, «Առաքելություն» կուսակցությունը, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած շատ անհատներ ու գործիչներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Ցուցակը գլխավորում է ՔՊ անդամ Հայկ Մարությանը, երկրորդը ՔՊ անդամ Սրբուհի Ղազարյանն է, երրորդը՝ հայտնի մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն է:

Ցուցակի տասնյակում տեղ են գտել նաև Տրդատ Սարգսյանը, Մեսրոպ Պապիկյանը, Վահագն Հովակիմյանը, Սուրեն Էրամջյանը, հայտնի հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, բլոգեր Իզաբելա Աբգարյանը և «Առաքելություն» կուսակցությունից Հրաչ Սարգսյանը:

Ցուցակում ընդգրկված է 170 հոգի:

Դաշինքում են մշակութային գործիչ Նարինե Թուխիկյանը, ճարտարապետ Արսեն Կարապետյանը, հանրային ակտիվիստներ Լևոն Զաքարյանը, Արմեն Կոտոլյանը, Արամ Մանուկյանը, Արման Իսկանդարյանը, «Հոդված 3» ակումբի հիմնադիր Գայանե Աբրահամյանը, «Դինգո» ՀԿ-ի ղեկավար Օվսաննա Հովսեփյանը:

Նա հավելեց, որ ամենօրյա ռեժիմով, բակային հանդիպումներով, սոցիալական մեդիայի օգտագործմամբ իրենք երկխոսելու են Երևանի քաղաքացիների հետ:

Վահան Կոստանյանն իր ֆեսբուքյան էջում հրապարակել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված առաջին 50 թեկնածուների ցանկը։

Հայկ Մարության
Սրբուհի Ղազարյան
Սերգեյ Սարգսյան (մանկաբույժ)
Տրդատ Սարգսյան
Մեսրոպ Պապիկյան 
Լուսինե Բադալյան
Վահագն Հովակիմյան
Սուրեն Էյրամջյան 
Իզաբելա Աբգարյան
Հրաչ Սարգսյան 
Ալեքսանդր Ավետիսյան
Արթուր Մանուկյան
Նարինե Թուխիկյան 
Հայկ Ցիրունյան
Նիկոլայ Բաղդասարյան
Գայանե Մելքումյան
Արամ Մանուկյան
Լևոն Զաքարյան
Հայկ Հովհաննիսյան
Գայանե Աբրահամյան
Գևորգ Բաբայան
Ռուբեն Հայրապետյան
Վահագն Գրիգորյան
Լիլիթ Պիպոյան 
Աշոտ Մնացականյան
Արսեն Կարապետյան 
Արման Իսկանդարյան
Եվա Թովմասյան
Պավել Մազմանյան
Նարեկ Զեյնալյան
Արմեն Կոտոլյան
Գայանե Եղիազարյան
Հակոբ Մելիքյան
Արման Հարությունյան
Ռուբեն Սիմոնյան
Սոնա Ղազարյան 
Սերգեյ Հարությունյան 
Արթուր Իսպիրյան
Կարեն Անտաշյան
Արուսյակ Ջուլհակյան
Վիկտոր Մնացականյան
Հայկ Սարգսյան
Գայանե Վարդանյան
Դավիթ Խաչատրյան 
Սուրեն Գալստյան 
Էդուարդ Ավետիսյան
Օվսաննա Հովսեփյան
Ավետիս Գասպարյան
Էդգար Բարսեղյան
Արթուր Դավթյան

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերի համար այսօր՝ օգոստոսի 29-ը վերջին ժամկետն է, երբ կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշենք, որ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ից և կտևի մինչև սեպտեմբերի 21-ը: