Իրանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված Իրանում ՀՀ դեսպանությունը հայաստանցիներին հորդորում է կապ հաստատել դեսպանության հետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել գտնվելու վայրի վերաբերյալ:

Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին:

ՀՀ դեսպանության
հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509,
բջջային հեռախոսահամար՝ +989121051639

Էլ. փոստ` [email protected]

Այս մասին հաղորդում է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը:

❗️Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ…

Gepostet von Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն am Freitag, 21. Februar 2020