Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել գործի անցնել՝ պաշտպանելու արցախցիներին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդին պաշտպանելու համար։

«Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայերի լուսանկարն է, որին ստիպել են լքել իրենց տները Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով:

Նրանք իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն չունեն, բայց Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը: Շտապ գործողություններ պետք է ձեռնարկվեն Ադրբեջանի կողմից»,- գրել է Մարուքյանը։