ՌԴ գլխավոր դատախազությունը չի հաստատել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրականը. Azatutyun.am

ՌԴ գլխավոր դատախազությունը չի հաստատել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրականը. Azatutyun.am
ՌԴ գլխավոր դատախազությունը չի հաստատել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրականը. Azatutyun.am

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել նախաքննության մեղադրական եզրակացությունը Խաչատուրյան քույրերի քրեական գործով: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը ՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները:

Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ Գլխավոր դատախազությունը եզրակացությունը վերադարձրել է քննությանը՝ լուրջ խախտումների պատճառով, գրել է թերթը:

Երեք քույրերը, հիշեցնենք, մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Երկու ավագ քույրերին սպառնում է 8-ից մինչև 20 տարվա ազատազրկում, կրտսերին՝ հարկադիր բուժում հոգեբուժարանում:

18, 19 և 20 տարեկան Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների պաշտպանները պահանջում են մեղմացնել մեղադրանքը:

Փաստաբանները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակներում՝ երկարամյա տանջանքների, ծեծի, սեռական բռնության ֆոնին:

Մանրամասները՝ այստեղ