Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր հրավիրվել է ՀՔԾ։ Թե ինչ գործի շրջանակներում է և ինչու է հրավիրվել՝ ՀՔԾ-ից ասացին, որ կպարզաբանեն ավելի ուշ։

Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանն էլ ասաց, որ չի մեկնաբանի տեղեկությունը, քանի որ ՍԴ մասին օրենքը որոշակի առանձնահատկություններ ունի, որոնք արգելք են հանդիսանում տեղեկություններ հրապարակելու համար։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):շ

Աղբյուրը՝ Factor.am