ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված՝ Ճանապարհային ոստիկանությունն այսօր իրականացնում է ուժեղացված ծառայություն։

ՃՈ-ից տեղեկացնում են, որ ժամը 13.00-ի դրությամբ Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 33 տրանսպորտային միջոց, որոնցից 27-ի ղեկին եղել են անչափահասներ, 4-ը մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, 1-ը՝ ոչ սփաթ վիճակում, իսկ 1-ը փոխարինված հաշվառման համարանիշերով։

ՃՈ-ից հորդորում են՝ ձեռնպահ մնալ անչափահասներին մեքենա տրամադրելուց, կոչ անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։