Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին
Բակո Սահակյանը Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի շրջանակներում Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը։

«Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Օգոստոսի 5-ին ծրագրված է ՀՀ վարչապետի ելույթը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»,-տեղեկացնում է աղբյուրը: