ԱԺ-ն ավարտեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հարցի քննարկումը. LՀԿ առաջարկը չընդունվեց

ՀՀ Ազգային ժողովում ավարտվեց երկրում արտակարգ դրության իրավական ռեժիմը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արտակարգ դրությունը չեղարկելու առաջարկ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան»-ը, որը չընդունվեց խորհրդարանի կողմից:

Խմբակցությունն առաջարկի հիմնավորման մեջ նշել էր, որ անիմաստ է համարում արտակարգ դրության երկարաձգումը: ԼՀԿ-ի առաջարկին միացավ նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ ենք քվեարկելու առաջարկին:

Առաջարկը չընդունվեց 22 «կողմ» և «68» դեմ ձայներով:

Չորս ժամից ավելի տևած քննարկման ընթացքում ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը, կորոնավիրուսի առկա իրավիճակն ու ձեռնարկվող միջոցառումները, նաև պատասխանեց պատգամավորների հարցերին: