Սերբիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգի (+92 կգ) եզրափակչում գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու դեմ և մրցավարների որոշմամբ պարտվել 1։4 հաշվով:
Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Սա Չալոյանի առաջին մասնակցությունն էր մեծահասակների Աշխարհի առաջնությանը: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից ունեցել էր 12 տարի առաջ՝ 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։
Հայաստանից ավելի վաղ ԱԱ-ի բրոնզե մեդալին էր արժանացել Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)