Շառլ Միշելը ողջունում է Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան իր էջում գրել է.

«Ողջունում եմ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանի սահմանի երկայնքով:

Այն թույլ կտա ԵՄ-ին ավելի լավ աջակցել սահմանային հանձնաժողովներին,որոնք շուտով կհանդիպեն Բրյուսելում»: