Ստեփանակերտ. «Շարժում 88» կուսակցությունը ներողություն է խնդրում կատարվածի համար

Ստեփանակերտ. «Շարժում 88» կուսակցությունը ներողություն է խնդրում կատարվածի համար
Ստեփանակերտ. «Շարժում 88» կուսակցությունը ներողություն է խնդրում կատարվածի համար

«Շարժում 88» կուսակցության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։

Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քայլերից եւ հետամուտ լինել դեպքի մեղավորներին անհապաղ հայտնաբերելու եւ խստագույնս պատժելու մեջ, այլապես այս ամենը կարող է անդառնալի եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։

Առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին՝ մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում մեր հայրենակիցներից։

«Շարժում 88» կուսակցության վարչություն

Ստեփանակերտ

2 փետրվարի, 2015թ