4 օրում ԱԻՆ փրկարարները 9 օձ են տեղափոխել բնակավայրերից

Հոկտեմբերի 10-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 սահնօձ, 2 գյուրզա, 3 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք: