Գեղամ Մանուկյանը հաստատեց Ադրբեջանի կողմից եղբոր՝ գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի կալանավորման լուրը. «Ազատություն»

Ադրբեջանցիները չորս ամսով կալանավորել են Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանին՝ նրան մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

Դավիթ Մանուկյանը դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Նա զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Գեղամ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց լուրը, նշելով, որ եղբայրը 2021 -ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի։

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանը ձերբակալվել է 2 օր առաջ՝ սեպտեմբերի 27 -ին։