«40 հոգին ասել է՝ չենք կրակի ժողովրդի վրա, 20 հոգին համաձայնվել է»․ փաստաբանները՝ BBC-ի ռեպորտաժի առիթով. Տեսանյութ

ԲԲՍ-ի ռուսական ծառայության մարտի 1-ի մասին վերջին հրապարակումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը սենսացիոն չի համարում, այնտեղ ըստ նրա չկա որեւէ նախաքննական գաղտնիք: «Եթե մենք վերցնենք այս հոդվածը, վրայից հանվի տրամադրություն ստեղծող հավելյալ էլեմենտները, այսինքն, տոնածառի վրայից հանենք զարդերը եւ լավ, եւ վատ, նայենք չոր փաստերին, փաստերը հետեւյալն են՝ քննիչները մի բան են կարծում, ինչը չեն հաստատում ապացույցներով, գործը շարունակում ենք, գործը շարունակելու մեջ կա հետաքրքրություն, էս գործին մասնակից է եղել մի շարք անձինք, այդ թվում ՀՔԾ-ի անմիջական ղեկավարի ղեկավարը՝ վարչապետը, եւ այս ամբողջ պրոցեսը հաշվի առնելով թափանցիկության բացակայությունը եւ մի շարք այլ խնդիրներ, առաջացնում են մտահոգություններ»,-ասում է փաստաբան Արամ Օրբելյանը։ Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում։