Կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը Հայաստանի հարեւան Իրանում հասել է շուրջ 9000-ի, մահվան 354 դեպքերով։
Առողջացածների թիվն այս երկրում կազմում է 2,959։
Այս մասին տեղեկացնում է worldometers.info-ն։
Ըստ աղբյուրի, միայն մարտի 11-ին Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 958 նոր դեպք։ Մահվան դեպքերը նախորդող 24 ժամվա ընթացքում կազմել է 63 մարդ։
Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 121,230-ը: Արձանագրվել է 4,379 մահվան դեպք, առողջացել է 66,909 մարդ:
Հայաստանում, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոր կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է մինչ այժմ գրանցվել: