Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղ։ Նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական հիմնադրամի փոխնախագահ Արարատ Խլղաթյանը։

Արարատ Խլղաթյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ծրագրերով գյուղում կառուցվող տիպային տները, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։ Այնուհետև Հանրապետության նախագահը շրջել է գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ։

Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է Ներքին խնձորեսկցիների հետ, պատասխանել նրանց հարցերին և տեղեկացել գյուղ հասնող ճանապարհի և այլ խնդիրների վերաբերյալ։