Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել

Շուրջ երկու ամիս առաջ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար կալանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ազատ է արձակվել: Այդ մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:Այս մասին հայտնում է Լուրերը:

Փաստաբանները նրան ազատ արձակելու վերաբերյալ իրենց  պնդումը հիմնավորում են Սահմանադրական դատարանի նախորդ տարվա որոշմամբ, ըստ որի՝ անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։

Իրավական մեկ այլ կարգավորմամբ՝ անձի ազատ արձակվելուց հետո դատախազը կարող է դիմել Ազգային ժողով՝ նրան անձեռնմխելիությունից զրկելու և նորից կալանավորելու միջորդությամբ։