Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով. սպասվում է հրդեհավտանգ իրավիճակ

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում օգոստոսի 16-ի ցերեկը, իսկ օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ 

Երևանում օգոստոսի 16-ի ցերեկը, օգոստոսի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: